Հիմնական հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին․ Բայրամով

Հիմնական հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին․ Բայրամով

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետ կապված հիմնական հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով՝ վերջերս տեղի են ունեցել կարգավորման գործընթացի հետ կապված կարևոր զարգացումներ։ 

«Բավականին լավատեսորեն ենք տրամադրված այս հարցում։ Կարծում ենք, որ Հայաստանում հանրաքվեի անցկացումը, նոր Սահմանադրության ընդունումը, խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջնական փաստաթղթերի ստորագրումը և դրա վավերացումը կարող են ճանապարհ հարթել։ Եվ դրա շնորհիվ մենք կարող ենք ավելի դրական քայլերի ականատես լինել»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment