Իրանը բացել է օդային տարածքի մի մասը քաղաքացիական չվերթերի համար – armeniatoday.am

Իրանը պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ բացել է օդային տարածքի մի մասը, ըստ «Ինտերֆաքս»-ի՝ հաղորդում է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը:

«Օդային տարածքի որոշ հատվածներ և մի քանի օդանավակայաններ բաց են շաբաթ օրը՝ տեղական ժամանակով 07:00-ից», – ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ, մասնավորապես, կրկին թույլատրվել են միջազգային չվերթերը Իրանի արևելյան մասով:

Ինչ վերաբերում է օդանավակայանների վերաբացմանը, ապա դա տեղի կունենա աստիճանաբար և կախված կլինի տեխնիկական պատրաստվածությունից, ինչպես նաև ուղևորներին ծառայություններ մատուցելու ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական հատվածի գործառնական պատրաստակամությունից, նշել է քաղավիացիան:

Ըստ Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակի՝ դեպի Իրան և հակառակ ուղղությամբ չվերթեր առաջիկա 3 օրերին նախատեսված չեն այս պահի դրությամբ:

Ապրիլի 8-ին Իրանն ու ԱՄՆ-ն հայտարարել էին երկշաբաթյա հրադադարի մասին։ Ապրիլի 11-ին Պակիստանում տեղի ունեցած բանակցություններն ավարտվել էին առանց համաձայնության ձեռքբերման։

Leave a Comment