Հորմուզի նեղուցով անցումը կարող է սահմանափակվել ականների պատճառով. Իրանի ԱԳՆ


Միջազգային


Հորմուզի նեղուցը բաց է առևտրային նավագնացության համար, սակայն կարող են լինել տեխնիկական սահմանափակումներ՝ ականների պատճառով։

Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն NTV-ին տված հարցազրույցում՝ Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի ժամանակ։

«Մեզ համար այս հարցում անորոշություն չկա։ Ես չեմ կարող խոսել հակառակ կողմի անունից, որի քաղաքականությունը կարող է մշակված լինել բոլորին շփոթեցնելու համար։ Հորմուզի նեղուցը բաց է առևտրային նավագնացության համար։ Իհարկե, սա վերաբերում է հրադադարից հետո ընկած ժամանակահատվածին։ Կարող են լինել մի շարք տեխնիկական սահմանափակումներ՝ ականների և անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով», – ասել է նա։

Խաթիբզադեն նշել է, որ Հորմուզի նեղուցը շրջափակված չէ։


Leave a Comment