Այդ աթոռի տերը իրենք չեն, աթոռի տերը դուք եք․ Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքացիներին

«Արդյոք հետընտրական գործընթացի համար մենք ունե՞նք պլան Բ, քանի որ գործ ունենք խուլիգան խունտայի հետ, որ ամեն ինչի ընդունակ են և ըստ իս՝ իրենք փողոցով եկել են և պետք է փողոցով գնան»,- այսօր՝ ապրիլի 18-ին, այս հարցն է ուղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Վանաձորի բնակիչներից մեկը։ 

 

«Պլան բ-ի վերաբերյալ ես նույնիսկ չեմ էլ ուզում մտածեմ, պլան բ-ով ծանրաբեռնեմ ինքս ինձ, որովհետև մեծ համոզմունք ունեմ, որ պլան A-ն հաջողություն է ունենալու։  Մենք 21 թվականի փորձը, այնուամենայնիվ, ունենք։ Եթե հանձնաժողովի անդամը, եթե վստահված անձը ամուր կանգնած է և իր ֆունկցիան է իրականացնում, կոնկրետ տեղամասում շատ դժվար է ինչ-որ բան անել։ Մենք պետք է մոբիլիզացնենք մաքսիմալ ձևով մեր թիմը, ստանանք այդ արդյունքները, որից հետո ոչ մեկը չի համարձակվելու որևէ բան անել։ Այն ինչ դուք ասում եք ենթադրում է, որ կան ընտրության արդյունքներ և օրինակ վարչապետը հայտարարում է, որ մեկա՝ ես եմ: Սա նշանակում է, որ պլան բ-ն հեղափոխությունն է, բայց արդեն լեգիտիմ իրավունք ստացած հեղափոխականներով, այլ ոչ թե զուտ փողոցի մարդկանցով: 

Ամենակարևորը՝ ստանալ այդ մանդատը ժողովրդից, ստանալ այդ քվեն ժողովրդից: Եթե այդ քվեն լինի, ոչ մեկը չի համարձակվելու ասել, որ չէ, ես մեկա աթոռս չեմ թողնում: Այդ աթոռի տերը իրենք չեն, աթոռի տերը դուք եք»,- պատասխանեց նախագահ Քոչարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment