Լիանա Գյուրջյանն ստացել է Եվրոպայի առաջնության փոփոխված մեդալները – armeniatoday.am

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանն ստացել է Եվրոպայի առաջնության 2019 թվականի փոփոխված մեդալները, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան որակազրկել էր 81 կգ քաշային կարգում հանդես եկող մարզիկներին, ինչի շնորհիվ Լիանա Գյուրջյանն արժանացել է փոփոխված բրոնզե (պոկում ու երկամարտ) և ոսկե (հրում) մեդալների:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի նախկին անդամ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել էր 2014 թվականին Իսրայելի Թել Ավիվ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության հրում վարժության ու երկամարտի բրոնզե մեդալներին։ 

Leave a Comment