
Իմ խնդիրը այն չի, որ մենք այդքան շատ խոսում ենք Արարատի մասին: Ուզում եմ բոլորիս հիշեցնեմ, որ ՀՀ-ում կա Արարատի մարզ, կա Արարատ բնակավայր, Արարատ համայնքա: Իմ խնդիրն այն է, որ մենք մեր տրածքային ամբողջականությունը չենք գնահատում, չենք տեսնում գիծը՝ պետության և ոչ պետության միջև: Ես նման հարց չեմ բարձրացնում ձեր ասածի հետ կապված, ես բարձրացնում եմ հարց մեր պետության և պետական ատրիբուտների մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու անհրաժեշտության մասին, իսկ դրա կարևոր ատրիբուտներից մեկը նաև հարևանների տարածքային ամբողջականությունը ընդունելն է: