Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 18-ին – armeniatoday.am

Հայաստանի առանձին շրջաններում ապրիլի 18-ի ցերեկն սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։

Երևանում ցերեկը կանխատեսվում է 16-18 աստիճան, երեկոյան՝ 12-14 աստիճան տաքություն։

Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 9-13 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 10-13, նախալեռնային շրջաններում՝ 11-14 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 9-13 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 11-15 աստիճան։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 12-15, հովտային շրջաններում՝ 14-17 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 8-11, նախալեռնային շրջաններում՝ 11-16 աստիճան տաքություն։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 15-18 աստիճան, հովտային շրջաններում՝ 17-19 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 17-19 աստիճան տաքություն։ Վ

այոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 7-11 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 16-20։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 8-12 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 14-17, հովտային շրջաններում՝ 20-24 աստիճան տաքություն։

Արցախում ապրիլի 18-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 16 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 13 աստիճան: Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։

Leave a Comment