Tert.am-ը գրում է․
ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակումը համարվում է հրադադարի խախտում, եթե այն շարունակվի, Իրանը նույնպես կձեռնարկի պատասխան և անհրաժեշտ գործողություններ, հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում տեղի կունենա Իրանի կողմից որոշված երթուղով և Իրանի իրավասու մարմինների հետ համակարգված։
ԶԼՄ-ները և հանրությունը չպետք է ուշադրություն դարձնեն հակառակ կողմի տեղեկատվական խաղերին։
Իրանը Հորմուզի նեղուցի պահապանն է և անհրաժեշտության դեպքում չի ցուցաբերի որևէ մեղմություն իրանցի ժողովրդի շահերն ու իրավունքները երաշխավորող միջոցառումների իրականացման հարցում»,-նշել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: