Հայ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մասին ֆիլմ են նկարում. այս մասին տեղեկացանք «Վազգեն. Վերջին սպարապետը» ֆիլմի հեղինակ և գլխավոր պրոդյուսեր Նոնա Սարգսյանի ֆեյսբուքյան էջից՝«Արդեն ժամանակն է կիսվելու… Genetic Production-ի կողմից նկարահանվող «Մոնթե» ֆիլմի նկարահանումները սկսված են։ Ֆիլմը պատմում է Մոնթե Մելքոնյանի կյանքի մասին՝ ամբողջապես հիմնված իրական փաստերի վրա։ Պատմություն, փաստեր, որոնք պատմվել և հաստատվել են Մոնթե Մելքոնյանի կնոջ՝ իմ շատ սիրելի տիկին Սեդա Մելքոնյանի կողմից։ Պրեմիերան կկայանա 2026 թվականի նոյեմբերին։ Աստված մեզ հետ», – գրել է նա։Հիշեցնենք, որ Նոնան Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի դուստրն է։