Երևանն ու Բաքուն քննարկել են առևտրային ապրանքների ցանկը․ Կոստանյան – armeniatoday.am

Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են պոտենցիալ առևտրային ապրանքների ցանկեր, Անթալիայի ֆորումի ժամանակ լրագրողներին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

«Երկու երկրները փոխանակել են պոտենցիալ առևտրային ապրանքների ցանկեր, և նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել այն մասին, թե որ ապրանքները կարող են արտահանվել։ Հուսով ենք, որ այս գործընթացի ավարտից հետո կարվի պաշտոնական հայտարարություն», – ադրբեջանական լրատվամիջոցները մեջբերել են փոխնախարարի խոսքերը։

Leave a Comment