Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Toyota Camry»-ն



Այսօր՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։05-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 19 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 29-ամյա Սարգիս Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 49-ամյա Յուրա Ա․-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment