Թրամփ. ԱՄՆ-ն չի վճարի Իրանին ուրանի փոխանցման համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը իր բարձր հարստացված ուրանի ամբողջը կփոխանցի Վաշինգտոնին, և Միացյալ Նահանգները դրա համար Իրանին չի վճարի։

«Միացյալ Նահանգները կստանա մեր B-2 ռմբակոծիչների կողմից ստեղծված ողջ միջուկային փոշին։ Ոչ մի փող չի փոխանակվի որևէ կերպ կամ ձևով։», – գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում։ Նա նկատի ունի Իրանի Սպահանի, Նաթանզի և Ֆորդոյի միջուկային օբյեկտներում պահվող բարձր հարստացված ուրանը, որոնց ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել 2025 թվականի հունիսին։

«Ավելին, այս գործարքը որևէ կապ չունի Լիբանանի հետ», – հավելել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը։

Ավելի ուշ, Reuters-ի հետ հեռախոսազրույցում Թրամփը քննարկել է իրանական կողմի հետ իր մտադրությունների բանակցությունների մանրամասները, ինչպես նաև ուրանի արդյունահանման գործընթացը։ «Մենք կհասնենք համաձայնության։ Մենք կմիավորենք ուժերը Իրանի հետ հանգիստ, անշտապ տեմպերով, կսկսենք աշխատանքներ և պեղումներ՝ օգտագործելով ծանր տեխնիկա։ Մենք այն կբերենք Միացյալ Նահանգներ», – խոստացել է ամերիկացի առաջնորդը՝ հավելելով, որ դա կարվի «շատ շուտով»։

Թեհրանը չի հաստատել այս տեղեկությունները:

Leave a Comment