Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջների լիակատար լուծումից հետո մենք պատրաստ կլինենք ստորագրել վերջնական խաղաղության համաձայնագիր․ Հաջիև



Tert.am-ը գրում է․


Ադրբեջանն իր խաղաղության օրակարգով օրինակ է ծառայել ամբողջ աշխարհի և մեր տարածաշրջանի համար։ Ըստ Oxu.Az-ի՝ այս մասին «Haber Global» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։



«Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախկինում աշխատել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման ուղղությամբ, նրանք 30 տարվա ընթացքում չեն կարողացել ներկայացնել լուծման մոդել։ Այսօր մենք կարող ենք վստահորեն և ուրախությամբ ասել, որ տարածաշրջանում հակամարտությունն ավարտվել է։ Սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո, հավատարիմ իր ոգուն, Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում տարածաշրջանի լիակատար վերափոխման ուղղությամբ։ Այս համատեքստում սկսվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ առևտրային հարաբերությունները։ Բնականաբար, մնում են չլուծված հարցեր, ինչպիսիք են Հայաստանի Սահմանադրությանը վերաբերողները։ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների լիակատար լուծումից հետո մենք պատրաստ կլինենք ստորագրել վերջնական խաղաղության համաձայնագիր», – ընդգծեց Հաջիևը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment