Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքն ընդդիմադիր ուժերին առաջարկում է միասնական հանրահավաք անցկացնել՝ կապված «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների ձերբակալության հետ։ Դաշնակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի այս նախաձեռնությանը, սակայն, մյուս ընդդիմադիր ուժերը չեն շտապում արձագանքել։
Անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծում է, որ նման միավորումն արհեստական կլինի և չի լուծի հիմնական քաղաքական խնդիրները։ Նա ընդգծում է, որ ընդդիմության ներսում հակասությունները հաճախ ավելի խորն են, քան իշխանության հետ ունեցած տարաձայնությունները։
Քաղաքագետ Էդգար Առաքելյանի գնահատմամբ՝ նման հանրահավաքն էական ազդեցություն չի ունենա և միայն կվերահաստատի ընդդիմության ընդհանուր քաղաքական ուղղվածությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
