ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանում հրադադարի հաստատումը – armeniatoday.am

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանում 10-օրյա հրադադարի հաստատումը, ասվում է X-ում գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Մենք հույս ունենք, որ այս զարգացումը կնպաստի տարածաշրջանում համապարփակ և կայուն խաղաղությանը՝ հարգելով կողմերի տարածքային ամբողջականությունը։

ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ այս զարգացումը կնպաստի տարածաշրջանում համապարփակ և տևական խաղաղության հաստատմանը՝ կողմերի տարածքային ամբողջականության հարգմամբ

Գերատեսչությունից նաև հիշեցրել են, որ Լիբանանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ ապահովելով անհրաժեշտ խորհրդատվություն և հյուպատոսական ծառայությունների մատուցումը:

Նշվում է, որ Լիբանանի օդային տարածքը բաց է. շաբաթական երկու անգամ իրականացվում են Բեյրութ-Երևան ուղիղ չվերթներ։ Ըստ ԱԳՆ-ի՝ պարբերաբար անցկացվում են հանդիպումներ Լիբանանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ՝ զարգացումների հետևանքով առաջացող հնարավոր մարտահրավերների շրջանակը և ըստ անհրաժեշտության լրացուցիչ աշխատանքները քննարկելու նպատակով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 16-ին հայտարարել էր Իսրայելի և «Հեզբոլլահ» շարժման միջև հրադադարի հաստատման մասին։ Համաձայնությունը ձեռք էր բերվել Իրանի դեմ պատերազմին հաջորդած՝ Լիբանանում հակամարտության սրացումից վեց շաբաթ անց, կգործի տասը օր։

Լիբանանի «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել էր, որ պատրաստ է հետևել հրադադարի պայմանավորվածությանը, բայց որոշակի վերապահումներով։

Leave a Comment