Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Լիբանանում ձեռք բերված 10-օրյա հրադադարը։
«Միջնորդական ջանքերը կարևոր քայլ են լարվածության թուլացման ճանապարհին։ Հույս ունենք, որ իրադարձությունների այս զարգացումը կնպաստի տարածաշրջանում համապարփակ և կայուն խաղաղության հաստատմանը՝ կողմերի տարածքային ամբողջականության պահպանմամբ»,– ասված է գերատեսչության հայտարարության մեջ։