Փաշինյանը վախենում է, որ ժողովուրդը երես առ երես հանդիպի Կարապետյանին․ Նարեկ Կարապետյան

Փաշինյանը վախենում է, որ ժողովուրդը երես առ երես հանդիպի Կարապետյանին։ Այս մասին դատարանի դիմաց հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը:

«Դատախազության պահանջը՝ ևս 3 ամիս կալանք, ունի մեկ նպատակ՝ զրկել ժողովրդին ընտրության հնարավորությունից, չթողնել, որ մարդիկ տեսնեն այլընտրանքը:
Հասարակությունն այսօր, ի դեմս Փաշինյանի, տեսնում ու լսում է փողոցային բառապաշար, անհամապատասխան վարքագիծ, հայհոյանքներ։
Ի դեմս Սամվել Կարապետյանի՝ տեսնում է հավասարակշիռ պահվածք, նպատակաուղղված քայլեր։
Եվ հենց այս համեմատությունից է առաջանում իշխանության վախը»,- ասաց Նարեկ Կարապետյանը։

Leave a Comment