Քոչարյանը հսկում է 3 կուսակցություններին. նրանց 2-րդ համարները իր դաշինքից են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քոչարյանը հսկում է 3 կուսակցություններին. նրանց 2-րդ համարները իր դաշինքից են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Radar Զրույց»-ի այսօրվա հյուրն է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։

Անդրադառնալով ներքաղաքական իրադարձություններին՝ Ղազարյանը նշեց, որ ներկուսակցական ընտրությունների շրջանակում հանրության հետ ավելի շատ շփվելու հնարավորություն են ունենում. «Հայաստանի քաղաքացիների համար մեր օրակարգն ու ծրագրերը լիովին ընկալելի են։ Կարծում եմ՝ մրցակցային առումով մենք խնդիր տեսնում ենք ոչ թե այս կամ այն կուսակցության հետ, այլ տեսնում ենք ուժեր, որոնք հավաքված են և փորձում են դիվիդենտներ շահել՝ գործելով Հայաստանի անկախության ու պետականության դեմ»։

Պատգամավորի խոսքով՝ ընդհանուր առմամբ ընդդիմադիր դաշտում մրցակցություն առկա է։ «Մարզային այցերից բավական դրական տպավորություններով ենք վերադարձել։ Շատ լավ է, որ քաղաքացիներն անկաշկանդ կարողանում են շփվել օրվա իշխանության հետ։ ՀՀ վարչապետն այն բացառիկ առաջնորդներից է, ով գրեթե ամեն օր լինում է տարբեր մարզերում, համայնքներում ու Երևանում և անմիջականորեն շփվում ժողովրդի հետ»։

Ալխաս Ղազարյանն ընդգծեց, որ այս իշխանությունն օրգանապես կապված է ժողովրդի հետ. «Իշխանությունը վստահաբար զգում է, թե ինչպիսին են ժողովրդի պահանջմունքները, խնդիրներն ու ցանկությունները։ Մենք մեր ծրագրերն առաջ ենք տանում ժողովրդի հետ քննարկելով, հետևաբար՝ տպավորությունները բացառապես դրական են, և մենք ժողովրդի հետ միասին առաջ ենք շարժվում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment