Դատարանը 3 ամսով երակարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը – armeniatoday.am

Հակակոռուպցիոն դատարանը 3 ամսով երկարաձգեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը՝ միաժամանակ կիրառելով նաև մի շարք անձանց հետ շփումներ, հյուրընկալումներ։

Դատարանը նման կերպ բավարարեց դատախազի միջնորդությունը և մերժեց փաստաբանների միջնորդությունը։

Կարապետյանին չի արգելվում ունենալ նամակագրություն, փոստային ծառայություններից օգտվել:

Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ դեկտեմբերի 30-ից, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։ Նրա գործով դատավարությունը մեկնարկել էր ապրիլի 15-ին։

Փետրվարի 11-ին Կարապետյանը միաձայն ընտրվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ: Դատարանը մարտի 14-ին ևս մեկ ամսով երկարաձգել էր նրա տնային կալանքը:

Այսօրվա դատական նիստին թաստաբան Արամ Վարդևանյանն ընդգծել էր, որ 10 ամսվա ընթացքում Կարապետյանը դրսևորել է բացառապես պատշաճ վարքագիծ։ Նրա խոսքով՝ խափանման միջոցի հարցն առանցքային նշանակություն ունի Կարապետյանի՝ քաղաքական գործընթացներին մասնակցության համատեքստում: Փաստաբանը հավելել էր՝ «ամեն ժամը կարևոր է»։

Leave a Comment