Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամիս ժամկետով։
Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը դատարանում միջնորդություն է ներկայացրել վերացնելու նրա տնային կալանքը՝ գրավի չափի ավելացման դիմաց։
Նշենք՝ դատական նիստի ընթացքում փաստաբանը հայտնել է, որ Սամվել Կարապետյանը պատրաստակամ է արդեն իսկ սահմանված 4 միլիարդ դրամ գրավին հավելել ևս մոտ 400 միլիոն դրամ։ Ըստ պաշտպանի՝ անցած 10 ամիսների ընթացքում Կարապետյանի կողմից որևէ խախտում չի արձանագրվել։