Թուրքիայի խորհրդարանի` Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշն առաջարկել է Հայաստանը ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափում` նպաստելով տարածաշրջանում խաղաղության ու կայունության զարգացմանը, ԱԺ-ի հաղորդմամբ՝ հայտարարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանը Միջխորհրդարանական միության152-րդ վեհաժողովի շրջանակում Թուրքիայի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ գոհունակություն է հայտնել Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ նրա հնչեցրած առաջարկի համար:
Հաղորդվում է, որ Սիմոնյանն ու Քուրթուլմուշը քննարկել են այդ նախաձեռնության կյանքի կոչմանը վերաբերող այլ մանրամասներ:
Սիմոնյանն այսօր հանդիպել էր նաև ադրբեջանցի պաշտոնակցի` Սահիբա Գաֆարովայի հետ:
