17 ապրիլի 2026 – 18:21 AMT
PanARMENIAN.Net – Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստին մասնակցելու նպատակով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հանդիպմանը քննարկել է միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Անդրադարձ է կատարվել ինչպես տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին, այնպես էլ երկկողմ հետաքրքրության այլ թեմաներին:
Սիմոնյանը հանդիպել է նաև Ադրբեջանի խորհրդարանների նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Հանդիպման ընթացքում գոհունակությամբ արձանագրվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ ներառյալ խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաև առևտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը։