Միացյալ Նահանգները քննարկում է Իրանի հետ 20 միլիարդ դոլարի գործարք կնքելու հնարավորությունը՝ հարստացված ուրանի պաշարներից հրաժարվելու պայմանով։
Ըստ Axios-ի հաղորդած տեղեկությունների՝ կողմերի միջև քննարկվում է պատերազմի դադարեցմանը վերաբերող երեք էջանոց ծրագիր։
«Այդ նախագծի կետերից մեկը նախատեսում է Իրանի՝ նախկինում սառեցված 20 միլիարդ դոլարի ազատումը։ Դրա դիմաց Թեհրանը պետք է հրաժարվի հարստացված ուրանի իր ունեցած պաշարներից»,- հաղորդում է Axios-ը։