Թուրքիայի խորհրդարանի՝ ԱԺ նախագահն առաջարկով դիմել է Ալեն Սիմոնյանին

Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահը հերթական շփումն է ունեցել Թուրքիայի խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։

 

Ալեն Սիմոնյանը գոհունակություն է հայտնել Թուրքիայի իր գործընկերոջը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հնչեցված առաջարկի համար, որով Նուման Քուրթուլմուշն առաջարկել է ՀՀ-ին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափում` նպաստելով մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության զարգացմանը։

Զրուցակիցները քննարկել են այդ նախաձեռնության կյանքի կոչմանը վերաբերող այլ մանրամասներ։

l-0x86wh-2048x1194z-0.3838.jpeg 275.15 KB

Leave a Comment