«Մենք քայլ առ քայլ առաջ ենք տանում Հայաստանի հետ կարգավորման գործընթացը, և դա անում ենք Ադրբեջանի հետ համակարգմամբ», — Անթալիայի դիվանագիտական ֆորումի բացման արարողության ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Իսկ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին մասնակցելու համար Ստամբուլ ժամանած տարբեր երկրների խորհրդարանների խոսնակների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում խաղաղ ջանքերը «պետք է օրինակ դառնան ամբողջ աշխարհի համար»: