Մսագնդի համով կոնֆետ․ IKEA-ի կատակը դարձավ իրականություն

Մսագնդի համով կոնֆետ․ IKEA-ի կատակը դարձավ իրականություն

IKEA-ն և Chupa Chups-ը 2026-ին ներկայացնում են անսովոր, բայց արդեն մեծ հետաքրքրություն առաջացրած նորույթ՝ մսագնդի համով կոնֆետ (լոլիպոպ)։ Ապրիլմեկյան կատակով սկսված գաղափարը վերածվել է իրական արտադրանքի․ ընկերությունները հայտարարել են, որ սահմանափակ քանակով՝ շուրջ 1 միլիոն լոլիպոպ, կբաժանվի ամբողջ աշխարհում՝ IKEA-ի խանութներում։ Կոնֆետները վաճառքի չեն հանվի, այլ անվճար կտրամադրվեն այցելուներին հունիսից սկսած։

Ընկերությունների փոխանցմամբ՝ կոնֆետը միս չի պարունակում և ամբողջությամբ վեգանական է, բայց համային լուծումները փորձել են փոխանցել մսագնդի ու սոուսի համադրության «հիշողությունը»։ IKEA-ի ներկայացուցիչները նշում են, որ գաղափարը ծնվել է ապրիլի 1-ի կատակից հետո ստացած մեծ արձագանքի շնորհիվ։ Նրանք որոշել են այն զարգացնել՝ ցույց տալու համար, թե ինչպես կարող է պարզ հումորը վերածվել իրական, խաղային արտադրանքի։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment