Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության նախագծերը

Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Բերրիս Էքինջիի հետ Անթալիայում կայացած հանդիպմանը քննարկել է երկկողմ և տարածաշրջանային փոխկապակցվածությունն ապահովող նախագծերի իրանակացման հնարավորությունները, հաղորդում է ԱԳՆ-ն:

Փոխնախարարները խոսել են նաև երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերի մաասին՝ անդրադառնալով խաղաղության և համագործակցության ամրապնդման կարևորությանը:

Կոստանյանը Թուրքիայում մասնակցում է Անթալիայի դիվանագիտական ֆորումին:

Այս օրերին Թուրքիայում է նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա այսօր հանդիպել է ադրբեջանցի պաշտոնակցի` Սահիբա Գաֆարովայի հետ:

Leave a Comment