Մեքենայում արդեն զուգարան էլ կլինի․ Seres-ի անսպասելի նորույթը

Մեքենայում արդեն զուգարան էլ կլինի․ Seres-ի անսպասելի նորույթը

Չինաստանում ավտոարդյունաբերությունը նոր ու անսովոր քայլ է անում․ Seres ընկերությունը ստացել է «մեքենայի մեջ զուգարան» գաղափարի պաշտոնական արտոնագիր։ Ըստ տեղեկությունների, սա ոլորտում առաջին նման նախագիծն է։ Նորարար լուծումը նախատեսում է մեքենայի սրահում տեղադրված թաքնված զուգարան, որը գտնվում է նստարանի տակ և անհրաժեշտության դեպքում դուրս է բերվում սահող մեխանիզմի միջոցով։ Կառուցվածքը բավական պարզ է, բայց մտածված․ համակարգը բաղկացած է հենց զուգարանից և հատուկ ուղղորդող մեխանիզմից։

Երկար ճանապարհորդությունների կամ խցանումների ժամանակ վարորդներն ու ուղևորները այլևս ստիպված չեն լինի անհանգստանալ մոտակա զուգարանի որոնմամբ։ Զուգարանը նախատեսված է մինչև 150 կգ ծանրաբեռնվածության համար, իսկ ծալված վիճակում դրա հաստությունը կազմում է ընդամենը 12 սմ, ինչը թույլ է տալիս այն հեշտությամբ տեղավորել սրահում՝ առանց տարածք «խլելու»։ Սպասվում է, որ նման տեխնոլոգիայով առաջին ավտոմեքենաները շուկա կհանվեն արդեն այս տարվա ընթացքում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment