Ապրիլի 15-ին Armenia Marriott հյութանոցում տեղի ունեցավ Եվրամիություն–Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի 8-րդ հանդիպումը։ Միջոցառումը համախմբել էր պետական կառույցների, եվրոպական հաստատությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ քննարկելու երկկողմ համագործակցության առանցքային ուղղությունները։
Հանդիպումը մեկնարկեց ողջույնի խոսքով, որով հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը։ Միջոցառմանը մասնակցում էին նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Սյուզաննա Սողոմոնյանը, ինչպես նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ -ի նախագահ, ԵՄ -Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը, Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի նախագահ ՍՏԵՖԱՆՈ ՊԱԼՄԻԵՐԻՆ և այլք։
Հանդիպման շրջանակում անցկացվեցին մի շարք պանելային քննարկումներ, որոնց ընթացքում մասնակիցները քննարկեցին արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները և այդ գործընթացում կառավարության, Եվրամիության ու քաղաքացիական հասարակության համագործակցության հնարավորությունները։
Իրավաբանների հայկական ասոցացիա ՀԿ-ի ծրագրերի համակարգող Սյուզաննա Սողոմոնյանը շնորհակալություն հայտնեց և կարևորեց նման թեմայով պանելային քննարկման անցկացումը՝ ընդգծելով, որ վերջին շրջանում պետություն-քաղաքացիական հասարակություն համագործակցությունը աստիճանաբար դարձել է ավելի համակարգային և ինստիտուցիոնալ։
Մանրամասները՝ տեսանյութում։