Իմ երեխեն նստած է եղել կասկայի և ուսապարկի վրա մինչև ձորն ընկնելը. զոհվածի մայր

 

Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենում 2024 թվականի ապրիլի 12-ին Մեղրիի ոլորաններում ՊՆ «Ուրալ»-ի վթարի ենթարկվելու գործով դատական նիստը։

«Դիրքեր բարձրանալուց առաջ բոլորն էլ տեղյակ են եղել, որ այդ մեքենան անսարք է, 5 տարի մեքենան չի շահագործվել, բայց իրենք հանել են դիրքեր՝ 20 և ավելի զինծառայողներ նստեցնելով մեքենան»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց վթարի հետևանքով մահացած զինծառայող Ժոզեֆ Ազոյանի մայր։

Դատական նիստին ՊՆ ներկայացուցիչ չկա, իսկ «Ուրալ»-ի վարորդը, ով պարզապես հրաման է կատարել, ներգրավված է որպես մեղադրյալ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

Leave a Comment