Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով բոլոր առևտրային նավերի անցումը լիովին բաց է

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով բոլոր առևտրային նավերի անցումը հայտարարվում է լիովին բաց։
«Լիբանանում հրադադարով պայմանավորված՝ Հորմուզի նեղուցով բոլոր առևտրային նավերի անցումը հայտարարվում է լիովին բաց հրադադարի ժամանակահատվածում», – գրել է Արաղչին X-ի իր էջում։
Արաղչին նաև հավելել է, որ նեղուցով նավերի անցումը կիրականացվի այն համակարգված երթուղով, որն արդեն իսկ հայտարարվել է Իրանի Իսլամական Հանրապետության Նավահանգիստների և ծովային կազմակերպության կողմից։