Կարապետյանը պատրաստ է ավելացնել դեկտեմբերին արդեն աննախադեպ չափով վճարած գրավի գումարը 400 մլն դրամով

Կարապետյանը պատրաստ է ավելացնել դեկտեմբերին արդեն աննախադեպ չափով վճարած գրավի գումարը 400 մլն դրամով

17 ապրիլի 2026 – 17:10 AMT

PanARMENIAN.Net – Հայտնի գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը դատական նիստում միջնորդել է վերացնել նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը՝ միաժամանակ նշելով, որ պատրաստ են ավելացնել արդեն սահմանված 4 միլիարդ դրամ գրավի չափը։

Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է մոտ 400 միլիոն դրամ լրացուցիչ վճարմանը, եթե դատարանը համապատասխան որոշում կայացնի, հայտնում է Factor.am-ը:

Վարդևանյանը նշել է, որ դեկտեմբերին Կարապետյանի վճարած գրավի գումարն աննախադեպ է ՀՀ համար՝ ավելի քան 10 միլիոն դոլար, հայտնում է Sputnik Արմենիան:

2025 թվականի դեկտեմբերի 30-ին դատարանը փոխել է գործարարի խափանման միջոցը՝ կալանքը փոխարինելով գրավով և տնային կալանքով, սակայն գրավի չափը հրապարակված չէր։

Leave a Comment