Աստիճանաբար առաջ ենք մղում Հայաստանի հետ հարաբերությունները. Էրդողան

Աստիճանաբար առաջ ենք մղում Հայաստանի հետ հարաբերությունները. Էրդողան

Թուրքիան հետևողականորեն առաջ է տանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը․ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի բացման արարողության ժամանակ։

«Մեր հարաբերությունները հարևան պետությունների հետ պետք է լավ լինեն։ Ադրբեջանի հետ համակարգված՝ մենք աստիճանաբար առաջ ենք մղում մեր հարևան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս համատեքստում մենք շարունակում ենք ամուր աջակցություն ցուցաբերել Արևելք-Արևմուտք Կենտրոնական Եվրոպայի միջանցքի նախաձեռնությանը, որը Ասիայի և Եվրոպայի միջև Կասպից ծովով առևտրի ամենահուսալի ուղին է»,- հայտարարել է նա։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment