Ռուսաստանը պատրաստվում է ամսական մինչև յոթ զանգվածային հարված հասցնել Ուկրաինային, հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան՝ հղում անելով ուկրաինական հետախուզության տվյալներին։
Նա հավելել է, որ ռուսական կողմը կարող է ակտիվացնել նման հարձակումները մոտ ապագայում։
«Մեր հետախուզության տվյալներով՝ նրանք պատրաստվում են նման զանգվածային հարձակումների մոտ ապագայում։ Մեր իրականության մեջ զանգվածային հարձակումը նշանակում է առնվազն 400 անօդաչու թռչող սարք՝ զուգակցված առնվազն 20 հրթիռի հետ։ Եվ նրանք պատրաստվում են հարձակվել մեզ վրա, հետախուզության տվյալներով՝ ամսական յոթ անգամ», – հայտարարել է Սիբիհան։
Միևնույն ժամանակ, ըստ Սիբիհայի, Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը ներկայումս ցուցադրում է բարձր արդյունավետություն: