Tert.am-ը գրում է.
Զեկույց ենք պատրաստել մեր քաղաքական ուժի նկատմամբ իրականացվող հետապնդումների ու միջամտությունների վերաբերյալ: Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը:
«Իշխող ուժի կողմից սահմանափակումների խախտումների վերաբերյալ զեկույցը ներկայացնելու ենք գործող բոլոր միջազգային կառույցներին, անմիջական գործընթաց հնարավոր է, որ առկա չէ, բայց գործընկերների հետ արդեն իսկ ունենք արձանագրումներ: Մենք կապի մեջ ենք ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հետ, այն երկարաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացնում, նախնական զեկույցում արդեն իսկ որոշակի հանգամանքների անդրադարձ կատարվել է: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի գործընկերները ևս ասել են, որ օրենքի փոփոխությանը անդրադառնալու են վերջնական զեկույցում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: