Փաշինյան, արգելք, եկեղեցի, Զելենսկի, Պուտին

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

 

·  Հակակոռուպցիոն դատարանի բակում տեղի ունեցած հրմշտոցից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել Սամվել Կարապետյանի 17 աջակցի։

·  Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ եղբոր տնային կալանքը չի կասեցնելու քարոզարշավի «ձնագնդի էֆեկտը» և հանրային աջակցությունը։

·  Արդարադատության նախարարը հաստատել է նոր Սահմանադրության տեքստի պատրաստ լինելը, սակայն հստակ ժամկետ չի նշել դրա հրապարակման համար։

·  Ալեն Սիմոնյանը Ստամբուլում Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպումից հետո հայտնել է կողմերի միջև տարաձայնությունների բացակայության մասին։

·  Մայր Աթոռը դատապարտել է ՔԿՀ-ներում հոգևորականների մուտքի սահմանափակումը՝ այն որակելով որպես իշխանությունների հակաեկեղեցական արշավ։

·  Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել Թուրքիայում անցկացնել Զելենսկի-Պուտին հանդիպումը՝ Էրդողանի և Թրամփի հնարավոր միջնորդությամբ։

·  Նորվեգիայի իշխանությունները վառելիքի հնարավոր ճգնաժամի պատճառով քաղաքացիներին հորդորում են անցնել խնայողության ռեժիմի և հեռավար աշխատանքի։

Leave a Comment