Շարունակվել են տնկիների տրամադրման և ծառատնկման աշխատանքները

Շարունակվել են տնկիների տրամադրման և ծառատնկման աշխատանքները

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման» (CAFSEP) ծրագրի շրջանակներում նախատեսվում է 200 շահառու տնային տնտեսություններին տրամադրել բազմատեսակ օժանդակության փաթեթներ, որոնց կազմում ներառված են նաև տնկիներ։ 

Ծրագրի շրջանակներում ապրիլի 17-ին շարունակվել են վերոնշյալ տնկիների տրամադրման և ծառատնկման աշխատանքները Տավուշի մարզի Թեղուտ, Գանձաքար և Խաշթառակ բնակավայրերում։

Ծրագրի իրականացման թիմը, համատեղ Ծրագրի խորհրդատվական ծառայություն մատուցող՝ «Ավենյու քընսալթինգ գրուպ» ՍՊԸ և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ կոնսորցիումի ներկայացուցիչների հետ, իրականացրել է ծառատնկման աշխատանքներ։ Այցերի ընթացքում շահառուներին ներկայացվել են ծառատնկման, հետագա խնամքի և մշակման արդյունավետ և ճիշտ մեթոդները՝ Ծրագրի կայունությունն ու բարձր արդյունքայնությունn ապահովելու նպատակով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment