Հակակոռուպցիոն դատարանի բակից իրավապահները բերման են ենթարկում Սամվել Կարապետյանի աջակիցների քայլերթի մասնակիցներին։ Ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Armenia Today-ի թղթակիցը պատմեց, որ փողոցի երթևեկելի հատվածը բաց է, միայն դատարանի կողմի հատվածն է փակ։ Ոստիկանները հսկում են, որ այդ հատվածը բաց մնա։ Ինչ-որ պահի մարդիկ շատացել են և անցել երթևեկելի հատված, և ոստիկանները փոխանակ վերահսկեն՝ դիմել են երթի մասնակիցներին և կազմակերպիչներին, որպեսզի բացեն հատվածը, թեև ոստիկանական ուժերը բավարար են ինքնուրույն կազմակերպելու համար։
Նարեկ Կարապետյանը և Ալիկ Ալեքսանյանը հորդորում են չտրվել սադրանքների։ Armenia Today-ի թղթակիցը նաև հայտնել է, որ քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունն է վատացել։
Նյութը լրացվում է։
