ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկնարկել է Սամվել Կարապետյանի գործով հերթական նիստը

Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը։ 

Ապրիլի 15–ին առաջին նիստն էր, որը հետաձգվեց: Փաստաբանները միջնորդել են, որպեսզի առաջնահերթության կարգով քննարկվի Կարապետյանի
խափանման միջոցի հարցը:

Դատարանում ներկա լրատվամիջոցների բազմաթիվ հարցեր անպատասխան մնացին, Կարապետյանը սահմանափակումների պատճառով հրաժարվեց պատասխանել:

Դատարանի դիմաց հավաքվել էին Սամվել Կարապետյանի աջակիցները, ովքեր այս պահին քայլերթ են իրականացնում` վանկարկելով. «Ազատություն Սամվել Կարապետյանին»:

Leave a Comment