Այսօրվա ընթացքում Երկրի վրա կսկսվեն մագնիսական փոթորիկներ։ Ըստ հաշվարկների՝ ապրիլի 17-ի երեկոյան Արեգակի վրա ձևավորված խոշոր կորոնալ անցքից եկող արագ արեգակնային քամու հոսքը կհասնի Երկիր։ Արդյունքում կսկսվի շուրջ 2-3 օր տևող գեոմագնիտային անկայունություն։
Նշվում է, որ Երկիրը այդ հոսքի ազդեցության տակ կլինի մոտ մեկ շաբաթ, իսկ առավել ուժեղ ազդեցությունը կզգացվի առաջին երկու օրերին՝ շաբաթ և կիրակի, երբ մոլորակը կհարմարվի նոր պայմաններին։
Նախնական տվյալներով՝ ապրիլի 20-ից հետո գեոմագնիտային դաշտը աստիճանաբար կհավասարակշռվի, և ակտիվ փուլի ավարտը կգրանցվի։
Գիտնականները նաև ընդգծում են, որ նույն կորոնալ անցքը նախկինում արդեն առաջացրել է G1–G2 մակարդակի մագնիսական փոթորիկներ, և այս անգամ նույնպես կանխատեսվում է մոտավորապես նույն ուժգնությունը։
