Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կայացած Tennis Europe-ի մինչև 16 տարեկանների Spring Cup մրցաշարում հաղթող է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Առնո Ավետիսյանը, հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան։
Եզրափակչում հայ թենիսիստը 6։2, 6։4 հաշվով առավելության է հասել ռուսաստանցի Բորիս Վորոբյովի նկատմամբ։
Աղջիկների պայքարում Մարիա Ազիզյանը վստահ հաղթանակներից հետո դուրս գալով եզրափակիչ՝ 6։7, 2։6 հաշվով պարտվել է ՌԴ ներկայացուցիչ Գլաֆիրա Ռոմանովային։
Ավետիսյանը հաղթել էր նաև զուգախաղում։ Spring Cup-ի զուգախաղում Ավետիսյան-Բորիս Վորոբյով (Ռուսաստան) զույգը եզրափակչում 6։4, 6։1 հաշվով առավելության էր հասել Վրաստանի ներկայացուցիչներ Գիորգի Կինցուրաշվիլիի ու Յուրի Տիկտոպուլի նկատմամբ։
