Փոխվարչապետը կարևորել է ՀՀ տնտեսությունում ֆրանսիական կապիտալի ներգրավվածությունը

Փոխվարչապետը կարևորել է ՀՀ տնտեսությունում ֆրանսիական կապիտալի ներգրավվածությունը

17 ապրիլի 2026 – 10:34 AMT

PanARMENIAN.Net – Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ հանդիպմանն ընդգծել է, որ Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերություններում առկա է հագեցած և դինամիկ օրակարգ:

Նա կարևորել է Հայաստանի տնտեսությունում ֆրանսիական կապիտալով ընկերությունների ներգրավվածությունը և երկու երկրների առևտրատնտեսական կապերի ընդլայնումը:

Անդրադարձ է կատարվել Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովին և դրա շրջանակներում Ֆրանսիայի նախագահի այցին:

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարները, առանձնակի շեշտվել է համագործակցության նշանակությունը պաշտպանական ոլորտում:

Հայաստանում մայիսի 3-5-ը նախատեսված են լայնամասշտաբ միջոցառումներ՝ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը, ՀՀ-ԵՄ գագաթնաժողովը և «Երևանյան երկխոսություն» նախաձեռնությունը, բազմաթիվ օտարերկրյա պատվիրակությունների մասնակցությամբ։

Leave a Comment