Ծառուկյանի փեսայից և ընտանիքից կբռնագանձվի մոտ 1.3 մլրդ դրամ, բաժնետոմսեր և անշարժ գույք

Ծառուկյանի փեսայից և ընտանիքից կբռնագանձվի մոտ 1.3 մլրդ դրամ, բաժնետոմսեր և անշարժ գույք

17 ապրիլի 2026 – 10:51 AMT

PanARMENIAN.Net – Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից (նա հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանի փեսան է՝ խմբ․) և Ռոզա Գագիկի Ծառուկյանից կբռնագանձվի մոտ 1.3 մլրդ դրամ, բաժնետոմսեր և անշարժ գույք: Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է գլխավոր դատախազի տեղակալի ներկայացրած բողոքը՝ իրավական ուժ տալով Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանի կայացրած ակտին:

Ավելի վաղ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը հայց էր ներկայացրել ընդդեմ Կարապետ Գուլոյանի և նրա հետ փոխկապակցված անձանց։

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հուլիսի 1-ին կայացված վճռով ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցն՝ ընդդեմ Կարապետ Մուրադի Գուլոյանի, Ռոզա Գագիկի Ծառուկյանի, երրորդ անձինք «Աբովյան սիթի» և «Բելգլաս» ՍՊԸ-ների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին, բավարարել էր մասնակի։

Այսպիսով, օրինական ուժի մեջ մտած դատավճռով հօգուտ ՀՀ-ի Կարապետ Մուրադի Գուլոյանից և Ռոզա Գագիկի Ծառուկյանից՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքեր, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի՝

– Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված մասը՝ անշարժ գույքի մոտ 90%-ը,

– Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուր փողոցի 29/2 հողամասն՝ ամբողջությամբ,

– «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2.000 հատ բաժնետոմս,

– 2021 թվականին «Բելգլաս» ՍՊԸ-ին տրամադրված 294,900 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի՝ 264,000 ԱՄՆ դոլարի պահանջի իրավունքը:

Վերոնշյալից բացի, Կարապետ Մուրադի Գուլոյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի նաև՝

– 934,000 դրամ՝ որպես «ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺ» ԲԲ ընկերության` 2019 թվականին ձեռք բերված 267 բաժնետոմսերի արժեք,

– 1,227,490,966 դրամ՝ որպես Կարապետ Գուլոյանի օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախս, որն ունի ապօրինի ծագում, 2007-2022 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել,

– 58,120,147 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար:

Leave a Comment