Ավիավթար Ինդոնեզիայում. զոհվել են բոլոր ուղևորները


Միջազգային


Ինդոնեզիայի Արևմտյան Կալիմանտան նահանգում Airbus H130 ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է ութ մարդ։

Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Տեղեկատվության համաձայն՝ ուղղաթիռում եղել է վեց ուղևոր և անձնակազմի երկու անդամ. ոչ ոք չի փրկվել։

Ինդոնեզիայի փրկարարական գործակալության ղեկավար Մոհամմադ Սյաֆիի խոսքով՝ ուղղաթիռը ռադարներից անհետացել է ապրիլի 16-ի առավոտյան:

Հետագայում որոնողափրկարարական խմբերը հայտնաբերել են ուղղաթիռի մնացորդները, ենթադրաբար՝ պոչի հատվածը, կապի կորստի վայրից մոտավորապես 3 կիլոմետր հեռավորության վրա։ Վթարի վայրը գտնվում է խիտ անտառապատ տարածքում:

Տեղական փրկարարական ծառայությունները հաստատել են ուղղաթիռում գտնվող բոլոր ութ մարդկանց մահը։ Վթարի պատճառը հետաքննվում է։


Leave a Comment