Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիտարկում է նախընտրական քարոզարշավը Հանրապետության հրապարակում «Վարչաբենդի» մեծ համերգով եզրափակելու տարբերակը, գրել է «Հրապարակը»։
Ըստ պարբերականի՝ թիմում քննարկվում է երգացանկի ընդլայնումն ու նոր կատարողների ներգրավումը։
Հունվարի սկզբին Փաշինյանը հայտարարել էր իր երաժշտական խմբի ստեղծման մասին և արդեն երկու համերգ է տվել Երևանում։ Միջոցառումների մուտքն ազատ չէր. հանդիսատեսը մասնակցել է բացառապես նախնական գրանցման սկզբունքով։ Փաշինյանը նաև հայտարարել էր «Վարչաբենդի»՝ ապրիլի 19-ին Գյումրիում կայանալիք համերգի մասին։
Դիտեք նաև՝
«Ուրիշ անելու բան չունի», «նորմալ» և «շատ դժգոհ եմ». երևանցիները՝ Փաշինյանի համերգների մասին
