Էրդողանը պարտվում է Անկարայի ընդդիմադիր քաղաքապետին. Լուսանկար •

Թուրքիայում անցկացված մի շարք սոցիոլոգիական հարցումների ընդհանուր արդյունքներով՝ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ, Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշն առաջ է անցել Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից։

Առաջիկա համապետական ընտրություններում, որպես երկրի նախագահի թեկնածու, Մանսուր Յավաշն Էրդողանից առաջ է անցել 9 տոկոսով։

«Ank-Ar», «Ser» և «Gündemar» հետազոտական կենտրոնների մարտի տվյալների միջին հաշվարկով՝ Յավաշը պահպանել է զգալի առավելություն։

Ըստ Ermenihaber-ի, 3 տարբեր հարցումների համընկնող արդյունքները առավել տեսանելի են դարձնում ընդհանուր պատկերը։

Էրդողանը պարտվում է Անկարայի ընդդիմադիր քաղաքապետին

Leave a Comment