Էջմիածնի ծայրամասերն անտեսված են։ Օրինակ, Չարենց թաղամասի բնակիչները բողոքում են, որ իրենց տարածքում ոչ մի ծառ պատշաճ չի խնամվում, էտ չի իրականացվում։
Ըստ բնակիչների՝ համայնքապետարանը միայն կենտրոնական թաղամասերի ծառերն է խնամում․ դե աչքին երևացող են, դրա համար։
Ի դեպ, սա Վաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում» հիմնարկի գործառույթն է, որին 2026թ․ բյուջեով հատկացվել է շուրջ 300 միլիոն դրամ։
Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից