Օդանավակայան մեկնելիս հաշվի առեք խցանումները. հայտարարություն

Օդանավակայան մեկնելիս հաշվի առեք խցանումները. հայտարարություն

Դեպի Զվարթնոց օդանավակայան տանող Իսակովի պողոտայում ներկայումս իրականացվում են լայնածավալ ճանապարհային աշխատանքներ, որոնք կարող են առաջացնել երթևեկության ժամանակավոր խցանումներ. հայտնում են օդանավակայանից։

«Խնդրում ենք Ձեր ուղևորությունը նախապես պլանավորել և օդանավակայան ներկայանալ ժամանակին՝ հաշվի առնելով հնարավոր ուշացումները։

Հիշեցնում ենք, որ չվերթի հաշվառումը սկսվում է թռիչքի սահմանված ժամից 3 ժամ առաջ և փակվում է թռիչքից 1 ժամ առաջ։

Մեր ուղևորներին մաղթում ենք բարի թռիչք»:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment