Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը Լիբանանի իր պաշտոնակից Նաբիհ Բերիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Թեհրանը հետևողականորեն ձգտում է հասնել մշտական հրադադարի հաստատմանը։
Ղալիբաֆը, ով գլխավորում էր իրանական պատվիրակությունը Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ կայացած բանակցություններում, ընդգծել է, որ Լիբանանի կայունությունը Իրանի համար ունի ռազմավարական առաջնահերթություն։
Այսօր Թեհրանում Ղալիբաֆը հանդիպել է նաև Պակիստանի բանակի հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ։ Պակիստանյան պատվիրակության այցի նպատակը Իրան-ԱՄՆ բանակցությունների շուրջ քննարկումների շարունակականությունն է։
