16:00 Լուրերը մեկ տողով. Ընտրակաշառքի բացահայտում. ԱՄՆ-ի ռազմական ներկայության ավարտը Սիրիայում

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

· Հակակոռուպցիոն կոմիտեն Արտաշատում ընտրակաշառք բաժանելու դեպք է բացահայտել, որի շրջանակներում ձերբակալվել է ավելի քան տասը անձ:

· Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ստամբուլում մասնակցում է Միջխորհրդարանական միության վեհաժողովին:

· Ոստիկանության 108-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է հանցավորության դեմ պայքարում ոստիկանության առաջնորդող դերը:

· Խորհրդարանական մեծամասնությունը վերահաստատել է, որ Հայաստանում ընտրակեղծարարության էջը փակված է և օրենքի առջև բոլորը հավասար են:

· Ամերիկյան զինված ուժերը լքել են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող վերջին ռազմաբազան՝ տարածքի վերահսկողությունը փոխանցելով կառավարական ուժերին:

· Վրաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ տարածքների օկուպացիայի պայմաններում Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումն անհնար է:

Leave a Comment